ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իսրայելի վարչապետը Թուրքիան դիտարկում է որպես սպառնալիք Մերձավոր Արևելքում

Իսրայելի վարչապետը Թուրքիան դիտարկում է որպես սպառնալիք Մերձավոր Արևելքում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խորհրդարանում գումարված նիստի բացմանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրենց նկատմամբ ձևավորվող նոր սպառնալիքներին, գրում է ermenihaber.am-ը:

Իսրայելական մամուլում այդ մասին շրջանառվող լուրերում Նեթանյահուի խոսքերի սլաքներն ուղղվում են դեպի Թուրքիա և Կատար։

«Մերձավոր Արևելքում նախկինում եղած սպառնալիքները նոր ձևով են դրսևորվում և նոր սպառնալիքներ են հայտնվում։ Մենք հսկողություն ենք իրականացնում՝ դրանք կանխելու համար։ Ամեն ինչ չի կարող իմացվել և չի էլ իմացվի»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուի «նոր սպառնալիքներ» խոսքերի մասին էլ հենց իսրայելական մամուլում գրում են․ «Նոր սպառնալիք ասելով՝ նկատի է ունեցել Կատարին և Թուրքիային»։

  • Կիսվել: