ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսրայելի վարչապետի խորհրդականը բացատրել է՝ ինչու Իսրայելը չի դադարի զենք մատակարարել Ադրբեջանին (տեսանյութ)

Իսրայելի վարչապետի խորհրդականը բացատրել է՝ ինչու Իսրայելը չի դադարի զենք մատակարարել Ադրբեջանին (տեսանյութ)

Իսրայելում չեն քննարկել Ադրբեջանին զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ պահանջը: Երկրի Գերագույն դատարանում հայտարարել են, որ Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններում իսրայելական զենքի օգտագործման մասին ապացույցներ չեն ներկայացվել, hայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հիշեցնելով, որ Իսրայելը համարվում է Ադրբեջանի զենքի խոշոր մատակարարներից մեկը, գրում է tert.am-ը։

Սակայն այժմ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին Երևանն առաձնահատուկ ակտիվությամբ է արտահայտվում նման համագործակցության դեմ, նշում է աղբյուրը: 

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Իսրայելը ներքաշվել է ղարաբաղյան հակամարտությունում և ինչո՞ւ է դա պետք Երուսաղեմին՝ հաշվի առնելով սեփական բազմաթիվ խնդիրները: Այս մասին հեռուստաալիքը զրուցել է Իսրայելի վարչապետի հատուկ խորհրդական Արիել Գոլդշտեյնի հետ:

Վերջինիս խոսքով՝ Գերագույն դատարանը ճիշտ որոշում է կայացրել հարցի վերաբերյալ:

«Իսրայելը զենքի վաճառքի հարցում գործում է ավելի պատասխանատու և գիտակցված, ես կասեի, ավելի նրբանկատորեն, քան ինձ հայտնի բոլոր երկրները: Մենք ոչ միայն մանրակրկիտ կշռադատում ենք՝ որտեղ կարելի է մատակարարել զենք և որտեղ չի կարելի, այլև պետությունը վերահսկում է մասնավոր ընկերությունների մատակարարումները: Այդ պատճառով էլ վաճառել իսրայելական զենքը ինչ-որ բռնապետական ռեժիմի, որը հանցագործություններ է իրականացնում սեփական ժողովրդի կամ այլ երկրների ժողովուրդների հանդեպ, կանխվում է հենց սկզբից»,- նշել է փորձագետը:

Նա նաև տեղեկացրել է, որ Իսրայելը զենքի ամենախոշոր մատակարարողը չէ Ադրբեջանին, կան նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը:

Գոլդշտեյնի խոսքով, Իսրայելն այս հակամարտությունում չի աջակցում կողմերից ոչ մեկին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

  • Կիսվել: