հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Իսրայելի շուրջ իրավիճակը վտանգավոր է, քանի որ կարող է ընդլայնվել. Պեսկով

Իսրայելի շուրջ իրավիճակը վտանգավոր է, քանի որ կարող է ընդլայնվել. Պեսկով

Կրեմլը մեծ տագնապով է հետեւում Իսրայելի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ հակամարտությունը կարող է ընդլայնվել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պահպանում է անհրաժեշտ կապերը, որպեսզի հասկանա իրավիճակը։

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի նախատեսում շփվել Իսրայելի եւ Պաղեստինի բարձրագույն ղեկավարության հետ, բայց նման շփումները կարող են համաձայնեցվել օպերատիվ կերպով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: