կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իսրայելի պատվիրակության կմասնակցի Գազայի հատվածի շուրջ բանակցություններին

Իսրայելի պատվիրակության կմասնակցի Գազայի հատվածի շուրջ բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է իսրայելական պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին, հայտնում են Իսրայելի կառավարության գրասենյակից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշենք, որ բանակցությունները կանցկացվեն օգոստոսի 15-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում։

«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Իսրայելի պատվիրակության վաղը Դոհա մեկնելը և բանակցություններ վարելու մանդատը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Եգիպտոսը, Քաթարը և ԱՄՆ-ն կոչ են արել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։

Երեք երկրի ղեկավարներն ասել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի հասնելու համար։

 

  • Կիսվել: