հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իսրայելի նվիրաբերած Patriot ՀՕՊ համակարգը մեկ ամիս է՝ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը. Զելենսկի

Իսրայելի նվիրաբերած Patriot ՀՕՊ համակարգը մեկ ամիս է՝ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը. Զելենսկի

Իսրայելը Patriot հակաօդային պաշտպանության համակարգ է նվիրաբերել Ուկրաինային, որը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը։ Ուկրաինան ևս երկու համակարգի է սպասում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն:
 

«Իսրայելական համակարգը գործում է Ուկրաինայում։ Մեկ ամիս է։ Մենք աշնանը կստանանք երկու Patriot համակարգ»,- ասել է Զելենսկին և հավելել, որ Patriot-ի մասին ավելին չի ասի։

  • Կիսվել: