հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իսրայելի նախարարներից մեկի դստերը մահացած են գտել

Իսրայելի նախարարներից մեկի դստերը մահացած են գտել

Իսրայելի բնակավայրերի հարցերի նախարար Օրիտ Ստրուկի դստերը մահացած են գտել։ 34-ամյա Շոշանա Ստրուկի մարմինը հայտնաբերվել է Իսրայելի հյուսիսում գտնվող նրա տանը։
Մահը հաստատել է նաև նրա մայրը։ «Խոր վշտով հայտնում եմ մեր սիրելի դստեր՝ Շոշանայի մահվան մասին»,– գրել է նա սոցցանցում։
 
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Շոշանա Ստրուկը վերջին ամիսներին ակտիվ էր սոցցանցերում. նա ծնողներին հրապարակավ մեղադրում էր սեռական և ծիսական բռնության մեջ` պնդելով, որ բռնության է ենթարկվել վաղ մանկությունից։
 
Նրա պնդումները ստուգել են ոստիկանները, սակայն որևէ ապացույց չեն հայտնաբերել։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Շոշանան հոգեկան ծանր խանգարում ուներ։

  • Կիսվել: