երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Իսրայելի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը կփչացնի Իսրայելի և Ռուսաստանի հարաբերությունները․ Դմիտրի Մեդվեդև

Իսրայելի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը կփչացնի Իսրայելի և Ռուսաստանի հարաբերությունները․ Դմիտրի Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը դիմել է Իսրայելին Կիևին զենք չմատակարարելու մասին և զգուշացրել է, որ դա կկործանի երկկողմ հարաբերությունները։

«Իսրայելը կարծես թե պատրաստվում է զենք մատակարարել Կիևի ռեժիմին։ Շատ անխոհեմ քայլ է։ Դա կկործանի մեր երկրների միջև բոլոր միջպետական ​​հարաբերությունները»,- գրել է նա Telegram-ում։

Նշենք, որ լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի սփյուռքի նախարար Նահման Շայը հայտարարել է, որ իր երկիրը պետք է սկսի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, քանի որ Իրանը սկսել է բալիստիկ հրթիռներ մատակարարել Ռուսաստանին:

Մայիսին հաղորդվել էր, որ Իսրայելը թույլ չի տվել Բեռլինին Ուկրաինային մատակարարել Գերմանիայում արտադրված իսրայելական տեխնոլոգիայով և իսրայելական լիցենզիայի տակ գտնվող հակատանկային հրթիռներ։ Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակն այնուհետ ասել է, որ իր երկիրը Ուկրաինային միայն ոչ մահաբեր ռազմական տեխնիկա կմատակարարի։

  • Կիսվել: