ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իսրայելի «Եվրատեսիլ» մրցույթից հեռացումը «սկանդալ» կլինի. Մերց

Իսրայելի «Եվրատեսիլ» մրցույթից հեռացումը «սկանդալ» կլինի. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթից Իսրայելի հեռացումը «սկանդալ» կլինի: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մերցը կարծիք է հայտնել, որ Գերմանիան պետք է միջոցներ ձեռնարկի, եթե հրեական պետությունը հեռացվի Եվրատեսիլից։

Երբ հարցրին, թե արդյոք Գերմանիան պետք է կամավոր դուրս գա երգի մրցույթից, կանցլերը նշել է, որ «կաջակցի դրան»։

«Ես նույնիսկ այս հարցի քննարկումը համարում եմ սկանդալ։ Իսրայելը դրա մի մասն է»,-պնդել էՄերցը ARD-ին տված հարցազրույցում։

  • Կիսվել: