կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Իսրայելի դեսպանը չի վերադառնա Թուրքիա, քանի դեռ երկրում իշխանության գլուխ կանգնած է Էրդողանը. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելի դեսպանը չի վերադառնա Թուրքիա, քանի դեռ երկրում իշխանության գլուխ կանգնած է Էրդողանը. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հայտնել է, որ իրենց դեսպանը չի վերադառնա Թուրքիա, քանի դեռ երկրում իշխանության գլուխ կանգնած է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահն ավելի վաղ քննադատել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան կրկին համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։

Նեթանյահուն էլ հակադարձել էր, որ Էրդողանը, որն ՛՛իրագործել է քրդերի ցեղասպանությունը և ռեկորդակիր է իր ռեժիմին ընդդիմացող կալանավորված լրագրողների թվով, վերջին մարդն է, որը կարող է հրեաներին բարոյականություն սովորեցնել՛՛։

՛՛Կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ Իսրայելի դեսպանին Թուրքիայից հետ կանչելու որոշումը ճիշտ էր: Դա արդարացված որոշում է: Քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, Իսրայելի դեսպանին այդ երկիր վերադարձնելու իմաստ չկա: Ժամանակաշրջան՛՛,-ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։

  • Կիսվել: