չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Իսրայելի արտգործնախարարը Լուկաշենկոյին մեղադրել է հակասեմականության մեջ

Իսրայելի արտգործնախարարը Լուկաշենկոյին մեղադրել է հակասեմականության մեջ

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն անընդունելի, վրդովեցուցիչ և հակասեմական է անվանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները հանրապետությունում կոռուպցիայի մեջ ներգրավված հրեաների մասին։ Այս մասին հայտնում է JNS գործակալությունը։

Ըստ Կացի՝ այս կապակցությամբ Իսրայելի ԱԳՆ Եվրասիական բյուրոյի ղեկավար Յուվալ Ֆուկսը բողոքի նոտա է ներկայացրել Իսրայելում Բելառուսի դեսպան Եվգենի Վորոբյովին։

Հունիսի 14-ին Լուկաշենկոն կառավարության հետ հանդիպմանը քննարկել է վերջին կոռուպցիոն սկանդալները։ Նա նշել է, որ պատասխանատվության ենթարկված երեք տասնյակ պաշտոնյաների կեսից ավելին հրեաներ են։ «Կներեք, ես հակասեմիտ չեմ, բայց կեսից ավելին հրեաներ են։ Մի՞թե մեր երկրում հատուկ, արտոնյալ դիրք են զբաղեցնում, գողանում են ու չեն մտածում իրենց ապագայի մասին։ Օրենքի առաջ բոլորը նույնն են՝ և հրեաները, և բելառուսները, և ուկրաինացիները, ռուսներն ու լեհերը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է JNS-ը։

  • Կիսվել: