կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելցի պատանդների ընտանիքները ներխուժել են խորհրդարան՝ ընդհատելով ֆինանսական հանձնաժողովի նիստը

Իսրայելցի պատանդների ընտանիքները ներխուժել են խորհրդարան՝ ընդհատելով ֆինանսական հանձնաժողովի նիստը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման գերեվարած պատանդների ընտանիքները ներխուժել են Իսրայելի խորհրդարան՝ ընդհատելով ֆինանսական հանձնաժողովի նիստը: Նրանք կառավարությունից պահանջել են ավելին անել իրենց ընտանիքների անդամներին ազատ արձակելու համար։ «Դուք այստեղ հանգիստ չեք նստի, քանի դեռ մեր երեխաները տառապում են։ Ի՞նչ կասեք գերիներին փրկագին տալու մասին»,-բղավել են պատանդների որոշ հարազատներ: Այդ մասին հայտնում է The Times of Israel թերթը։

Հնչել են նաև կառավարությունը ցրելու կոչեր, որն, ըստ պատանդների ընտանիքների, որևէ քայլ չի ձեռնարկում իրենց հարազատներին արմատական ​​շարժման գերությունից վերադարձնելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատանդների ազատ արձակման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները փակուղի են մտել, քանի որ իսրայելական կողմը չի ցանկանում դադարեցնել մարտերը Գազայի հատվածում։ Ընդգծվում է, որ ԱՄՆ-ը, Կատարն ու Եգիպտոսը փորձում են կողմերին կոնսենսուսի բերել։

  • Կիսվել: