հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իսրայելցի դեսպանի՝ Թավրիզն «ադրբեջանական» անվանելու գրառումը ստացել է կոշտ պատասխան

Իսրայելցի դեսպանի՝ Թավրիզն «ադրբեջանական» անվանելու գրառումը ստացել է կոշտ պատասխան

Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի՝ իրանական Թավրիզ քաղաքի «ադրբեջանական լինելու» մասին ստահոդ գրառումը կոշտ արձագանքի է արժանացել Իրանի կողմից, փոխանցում է Ermenihaber-ը։

Իսրայելի դեպանը Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ ընթերցել է «Թավրիզի առեղծվածային հեքիաթները» գիրքը, որտեղից սովորել է «Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը»։ Գրառմանը կից Դիքը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են ընթերցած գիրքն ու Իսրայելի դրոշը։

Նա մասնավորապես գրել է. «Վերջերս ինձ ներկայացված այս հիանալի գրքից շատ բան եմ սովորում Թավրիզի ադրբեջանական պատմության և մշակույթի վերաբերյալ։ Ընկերնե՛ր, ի դեպ, այս ընթացքում ի՞նչ եք կարդում»։

Իսրայելցի դիվանագետի այս գրառմանը Тwitter-ում անդրադարձել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսևին։

Նա Դիքին «արկածախնդիր երեխա» է անվանել, այնուհետև նշել. «Մեր եզակի Թավրիզն Իրանի վեհ պատմության մեջ հայտնի է որպես առաջինների բնօրրան։ Թվում է, թե առաջին չար սիոնիստին ևս կհուղարկավորի Թավրիզի ջանասեր ժողովուրդը»:

Իրանցի դեսպանը զգուշացրել է. «Մեր կարմիր գիծը երբեք չանցնեք, երբե՛ք»։

  • Կիսվել: