Իսրայելական ուժերը կրակ են բացել Կարմիր մահիկի շենքի ուղղությամբ. զոհեր կան
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնում է, որ իսրայելցի դիպուկահարները կրակ են բացել կազմակերպության շենքի ուղղությամբ, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում` Խան Յունիս քաղաքում։
«Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերության շենքում սպանվել են տեղահանված անձինք, ևս մի քանիսը վիրավորվել են», - ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
Նշվում է, որ զոհերի թվում նաև Պաղեստինյան Կարմիր մահիկի մեկ աշխատակից կա: