չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Իսրայելական օդուժի հարվածները մոտենում են Թուրքիայի սահմաններին

Իսրայելական օդուժի հարվածները մոտենում են Թուրքիայի սահմաններին

Սիրիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իսրայելն օդային հարվածներ է հասցրել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպի նահանգի ուղղությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտոնի՝ օդային գրոհի հետևանքով սպանվածների թիվը 12-ն է, այդ թվում՝ օտարերկրացի և սիրիացի ոստիկաններ։ Դա մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մեդիայում։ Նշվում է, որ Իսրայելի օդային հարձակումներն արդեն մոտենում են Թուրքիայի սահմաններին։

​Հարձակման մասին լուրերը սկսել են տարածվել հետևյալ վերնագրերով․

«Իսրայելական կործանիչները հարձակում են իրականացրել Թուրքիայի սահմանից ընդամենը 35կմ հեռավորության վրա»։

«Իսրայելը թիրախավորել է ծայրահեղ նշանակության կետ․ նրանք մոտեցել են Թուրքիայի սահմաններին»։

 

  • Կիսվել: