Իսրայելական բանակը ներխուժել է հարավային Լիբանան
Իսրայելական բանակի կողմից Իրանի դեմ «Առյուծի մռնչոց» գործողության շրջանակներում ձեռնարկված գործողություններին զուգահեռ, իսրայելցի զինվորները մտել են հարավային Լիբանան։
«Ցախալն աշխատում է Իսրայելի հյուսիսի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ մակարդակ ստեղծելու ուղղությամբ։ Այն նպատակային հարվածներ է հասցնում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքներին՝ սպառնալիքները վերացնելու և իսրայելական տարածք ներթափանցման փորձերը կանխելու նպատակով», - նշել են Իսրայելի բանակից։


