Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի կողմից հերթական հրթիռակոծման մասին
Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ կապված Իրանի կողմից հրթիռային հերթական հարձակման հետ․ երկնքում ակտիվորեն աշխատում են ՀՕՊ միջոցները, լսվում են պայթյուններ։
Իսրայելի բանակը նախապես արձանագրել է Իրանից հրթիռների արձակումը և ամբողջ երկրի բնակչությանը հեռախոսներին ուղարկված հաղորդագրություններով զգուշացրել՝ մնալ պատսպարաններում մինչև հաջորդ ծանուցումը։
Օդային տագնապի ազդանշաններն ակտիվացել են երկրի տարածքի մեծ մասում։ Թել Ավիվի տարաժքում հնչել է շուրջ 20 պայթյուն։