Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։
«Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրերի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածի զոհ են դարձել մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ այրվել է, իսկ միջադեպի տարածքում գրանցվել են նաև վնասներ»,-ասել է գործակալության աղբյուրը։