շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Իսպանիայում Թուրքիայի աջակցությամբ ձերբակալել են խոշոր թմրակարտելի պարագլխին

Իսպանիայում Թուրքիայի աջակցությամբ ձերբակալել են խոշոր թմրակարտելի պարագլխին

Միջազգային խոշոր թմրակարտելի պարագլուխ Քերիմ Դաղլըօղլուն ձերբակալվել է Իսպանիայում թուրք, իսպանացի եւ ֆրանսիացի իրավապահների համատեղ գործողության ընթացքում։ Այս մասին X-ի իր էջում  տեղեկացրել է Թուրիքայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«Թմրանյութերի դեմ պայքարի մեր վարչության աշխատակիցների մասնակցությամբ Իսպանիայում իրականացվել է «Արգայ» գործողությունը։ Կասեցվել է միջազգային թմրակարտելի գործունեությունը, ձերբակալվել է կազմակերպության պարագլուխ Քերիմ Դաղլըօղլուն, որը հայտնի է նաեւ որպես Էմրե Քարաջա, եւ որը հետախուզման մեջ էր մեր երկրի հարցապնդմամբ։ Գործողությունների ընթացքում բռնվել են նաեւ 42 թմրավաճառներ, որոնք Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Սիրիայի, Չեռնոգորիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Արգենտինայի եւ Վենեսուելայի քաղաքացիներ են»,- տեղեկացրել է Երլիքայան։

ՆԳՆ ղեկավարն ավելացրել է, որ գործողության նախապատրաստությունը արվել է վերջին ինն ամիսներին, իսկ ձերբակալումների ակտիվ փուլն սկսվել է հունիսի 11-ին։ «Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Թուրքիայի ավելի քան 400 ոստիկանների մասնակցությամբ կատարվել են տների խուզարկություններ Գրանադայում, Մալագայում եւ Սեւիլիայում։ Առգրավվել են ավելի քան 2 տոննա մարիխուանա, մեծ քանակությամբ հրազեն, լյուքս դասի մեքենաներ եւ կանխիկ փող»,- տեղեկացրել է նախարարը։

  • Կիսվել: