Իսպանիայում սկսվել են 44 տարի առաջ հուղարկավորված բռնապետի արտաշիրմումի աշխատանքները
Մադրիդի մերձակայքում գտնվող «Ընկածների հովիտ» դամբարանում սկսվել են բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի (1892-1975) արտաշիրմումի աշխատանքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Բռնապետին հուղարկավորել են 44 տարի առաջ: Դագաղը հանելու համար ստիպված են եղել բարձրացնել գերեզմանը ծածկող 1,5 տոննա կշռող գրանիտե սալաքարը:
Մնացորդները կտեղափոխվեն Էլ-Պարդո-Մինգորրուբիո գերեզմանատուն:
Նշենք, որ արտաշիրմումին արգելված է եղել մամուլի ներկայությունը: Վերահուղարկավորման արարողությանը թույլ են տվել մասնակցել Ֆրանկոյի 22 հարազատների: