հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ն այսօր կրկնում է Սադդամի սխալ հաշվարկները. Ռոհանի

ԱՄՆ-ն այսօր կրկնում է Սադդամի սխալ հաշվարկները. Ռոհանի

Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին, ԻԻՀ նախագահն ասել է.«Սպիտակ Տան իշխանավորների պատրանքներն ու սխալ հաշվարկները նման են Իրաքի տապալված բռնապետ Սադդամի ռեժիմի քայլերին, որոնք նրա տապալման պատճառ դարձան», գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում ասել է.«Սադդամն իր պատրանքների ու սխալ հաշվարկների արդյունքում խայտառակվեց ու տապալվեց,  իսկ  տարածաշրջանային բոլոր հովանավորները, որոնք խոստացել էին աջակցել նրան, որոշ ժամանակ անց  զղջացին իրենց արածի համար»:

Նշելով, որ այսօր այդ պատրանքները կրկնվում են Սպիտակ Տան իշխանավորների կողմից, Ռոհանին հավելել է.«ԱՄՆ կառավարությունն անցած երկու տարվա ընթացքում նմանատիպ պատրանքներով ու  սխալ հաշվարկներով տնտեսական լիակատար պատերազմ սկսեց,  որի արդյունքը միանգամայն պարզ է»:

Անդրադառնալով  ՄԱԿ-ում ու Անվտանգության Խորհրդում ԱՄՆ-ի  հակաիրանական քայլերի ձախողումներին, ԻԻՀ նախագահն ընդգծել է. «ԱՄՆ-ի  հեգեմոնիան, որն այդ երկիրը կարծում էր թե ունի, վերանում է»:

«Սրբազան պաշտպանության ութը տարիներին (Իրանին Իրաքի բռնապետ Սադդամի կողմից պարտադրված պատերազմ) Իրանի ժողովուրդն իր դիմադրության շնորհիվ ռազմական ու պաշտպանական  պատմական մեծ հաղթանակ արձանագրեց»,- ասել է նախագահ Ռոհանին:

  • Կիսվել: