շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների հիշատակին սուգ կհայտարարվի

Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների հիշատակին սուգ կհայտարարվի

Իսպանիայի կառավարությունը երկրում տասնօրյա համազգային սուգ կհայտարարի կորոնավիրուսի համավարակի ընթացքում զոհվածների հիշատակին, հայտնել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, գրում է ՏԱՍՍ-ը:

Վարչապետն ասել է. «Երեքշաբթի օրվանից կառավարությունը կհաստատի ողջ Իսպանիայի տարածքում պաշտոնական սուգ հայտարարելու մասին որոշումը՝ ի հիշատակ համավարակի զոհերի: Սուգը կտևի տասը օր: Դա ամենաերկար պաշտոնական սուգը կլինի մեր ժողովրդավարական պատմության մեջ»:

«Ինչ վերաբերում է բարձր պատրաստականության ռեժիմի հերթական երկարաձգմանը, մենք ուսումնասիրում ենք այդ հավանականությունը, քանի որ դա մեր պարտականությունն է»,- հավելել է Սանչեսը:

Հիշեցնենք, որ բարձր պատրաստականության ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 7-ը:

 

  • Կիսվել: