ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Իսպանիայում կալանավորվել է Եվրոպայի ամենահետախուզվող հանցագործներից մեկը

Իսպանիայում կալանավորվել է Եվրոպայի ամենահետախուզվող հանցագործներից մեկը

Իսպանիայի ազգային ոստիկանության անդամները ձերբակալել են Եվրոպայի ամենահետախուզվող հանցագործներից մեկին, որը ներգրավված է մարդկանց թրաֆիքինգի մեջ, ասվում է երկրի իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։

«Ազգային ոստիկանության գործակալները Դելտեբր քաղաքում (Տարագոնա) ձերբակալել են Եվրոպայի ամենափնտրվող հետախուզվողներից մեկին, որին Ռումինիայի իշխանությունները հետախուզում էին որպես մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների թրաֆիքինգի և երկուսի հետ կապված այլ հանցագործությունների հեղինակի»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ռումինիան եվրոպական կալանավորման օրդեր է տվել տղամարդու նկատմամբ, որը 2009 թվականից Եվրոպայի ամենափնտրվող հանցագործների ցուցակում է։ 15 տարի շարունակ նա թաքնվում էր Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Դելտեբրում, որտեղ նա ապրում էր ենթադրյալ անունով և աշխատում էր որպես անշարժ գույքի խորհրդատու:

  • Կիսվել: