երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել

Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել

Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան առգրավել է գրեթե 4,5 տոննա հաշիշ, որը թաքցված է եղել երկու բեռնատարներում։ Այդ մասին իրավապահ մարմինները հայնտել են X սոցիալական հարթակում։

Ըստ նրանց տեղեկատվության՝ թմրանյութն առգրավվել է Անդալուսիայի Ինքնավար Համայնքի Մոտրիլ քաղաքի նավահանգստում։

Հաշիշը թաքցված է եղել կրկնակի հատակ ունեցող երկու բեռնատարներում, որոնք ժամանել են նավով Մարոկկոյից։

Բեռնատարների վարորդները ձերբակալվել են:

  • Կիսվել: