չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Իսպանիայում արտակարգ շոգից 237 մարդ է մահացել

Իսպանիայում արտակարգ շոգից 237 մարդ է մահացել

Իսպանիայում գրանցված օդի արտակարգ բարձր ջերմաստիճանը վերջին հինգ օրում շուրջ 237 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:

 

Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը երկրի շրջանների մեծ մասում բարձրացրել է եղանակային վտանգի մակարդակը դեղինի (վտանգավոր) և նարնջագույնի (խիստ վտանգավոր): Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 45 աստիճանի ըստ Ցելսիուսի:

  • Կիսվել: