ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսպանիայում անոմալ շոգեր են

Իսպանիայում անոմալ շոգեր են

Իսպանիայում շոգերի երկրորդ ալիքն է։ Անոմալ բարձր ջերմաստիճանի մասին օդերևութաբանները նախազգուշացրել են երկրի բնակիչներին:

Կանխատեսումների համաձայն՝ շոգերը կհասնեն ռեկորդային աստիճանի։ Ջերմաստիճանը կբարձրանա իսպանական երկու շրջաններում՝ Անդալուզիայում և Էստրեմադուրում: Առաջիկա երկու օրերին Իսպանիայի գրեթե ողջ տարածքում սպասվում է +35-ից բարձր, իսկ մի շարք շրջաններում՝ +40 աստիճան։

Պորտուգալիայում այս շաբաթ 29 մարդ Է տուժել։ Օրեն քաղաքում կրակը ոչնչացրել է 2 հզ հա բուսականություն։ Երկրում առնվազն մինչև ուրբաթ գործում է արտակարգ դրություն՝ անոմալ բարձր ջերմաստիճանի և հրդեհավտանգ ռիսկերի պատճառով:

  • Կիսվել: