չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը

Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը

Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսն ապրիլի 29-ին հայտարարել է, որ պաշտոնը չի թողնի իր կնոջ նկատմամբ կոռուպցիայի փաստով հետաքննության պատճառով։ Այդ մասին տեղեկանում ենք El Pais պարբերականից:

«Ես որոշել եմ է՛լ ավելի մեծ եռանդով շարունակել աշխատել` գլխավորելով Իսպանիայի կառավարությունը», - ասել է նա ժողովրդին ուղղված ուղերձում:

Միևնույն ժամանակ Սանչեսը շնորհակալություն է հայտնել հանրային աջակցության համար, որը, նրա խոսքով, մեծապես ազդել է իր որոշման վրա։

Ապրիլի 27-ին Իսպանիայի Սոցիալիստական ​​կուսակցության ավելի քան 12 000 կողմնակիցներ, որոնք ժամանել էին երկրի տարբեր տարածաշրջաններից, Մադրիդում ցույց էին կազմակերպել ի պաշտպանություն Սանչեսի՝ խնդրելով հրաժարական չտալ։

  • Կիսվել: