երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País

Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País

Իսպանիան, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ճնշման ներքո, համաձայնել է Ուկրաինային մատակարարել Patriot հրթիռների խմբաքանակ։ Վերջիններս պնդում են, որ այն երկրները, որոնք ունեն ամերիկյան արտադրության այս համակարգը, հրթիռներ տրամադրեն Կիևին՝ ռուսական ուժերի դեմ պայքարում հակաօդային պաշտպանության ուժեղացման նպատակով:

Այդ մասին հաղորդում է El País պարբերականը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկավությամբ՝ խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է՝ հաշվի առնելով, որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն: Ընդամենն Իսպանիան ունի մոտ 50 միավոր։ Բացի այդ, թագավորության բանակն ունի երեք Patriot մարտկոց, որոնք ձեռք են բերվել Գերմանիայից 2004 և 2014 թվականներին: Դրանցից մեկը գտնվում է Թուրքիայում, և Մադրիդը հրաժարվել է այն հանձնել, մյուս երկուսը գտնվում են Վալենսիայի Ինքնավար Համայնքի ռազմակայանում։

Իսպանիայի կառավարությունը պատրաստում է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ՝ մինչև հունիսի վերջը հնարավոր մատակարարման համար։ Այն ներառում է, ի թիվս այլ բաների, Leopard 2 A4 տասնինը տանկերից տասը, որոնք վերականգնման փուլում են։

  • Կիսվել: