ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսպանիան մտադիր է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Իսպանիան մտադիր է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մտադիր է դիմել խորհրդարանին՝ առաջարկելով երկարաձգել արտակարգ դրությունը։ Նա հավաստիացնում է, որ դա վերջին անգամ կլինի, տեղեկացնում է AP-ը։

Վարչապետը նշել է, որ մտադիր է հասնել արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու հարցում օրենսդրական մարմնի աջակցությանը, ինչը նրա կառավարությանը կարանտինի պահպանման արտակարգ իրավասություններ կտա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սանչեսը արտակարգ դրությունը, որն ուժի մեջ է մտել մարտի 14-ին եւ ավարտվում է մայիսի 24-ին, երկշաբաթյա ժամկետով ավելացնելու աջակցություն էր ստացել խորհրդարանից։

  • Կիսվել: