կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան, Մալթան Պաղեստին պետությունը ճանաչելու պատրաստակամություն են հայտնել

Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան, Մալթան Պաղեստին պետությունը ճանաչելու պատրաստակամություն են հայտնել

Իսպանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի և Մալթայի ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են ճանաչել Պաղեստին պետությունը որպես «խաղաղության և անվտանգության հասնելու միակ միջոց» պատերազմող տարածաշրջանում, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ չորս ղեկավարները հայտարարությունն տարածել այսօր Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակում՝ հավելելով, որ պատրաստ են դա անել, «երբ այն կարող է դրական ներդրում ունենալ, և հանգամանքները հարմար լինեն»:

«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հնարավոր է հասնել երկու պետություն ստեղծելու միջոցով: Իսրայելն ու Պաղեստինը պետք է ապրեն կողք կողքի, խաղաղության և անվտանգության պայմաններում»,- ասվում է չորս պետության ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

  • Կիսվել: