կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Իսպանական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ

Իսպանական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ

Իսպանական Iberia Express և Air Europa ավիաընկերությունները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ։ Այս մասին հայտնել են ավիափոխադրողները։

Օգոստոսի 4-ից 7-ը Air Europa-ն ժամանակավորապես կդադարեցնի կանոնավոր չվերթներ իրականացնել Մադրիդ-Թել Ավիվ միջև։

Iberia Express-ի չվացուցակը ցույց է տալիս, որ թռիչքները դեպի Բեն Գուրիոն օդանավակայան դադարեցված են առնվազն մինչև օգոստոսի 5-ը:

Ավելի վաղ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով մի քանի այլ միջազգային ավիաընկերություններ ևս դադարեցրել էին թռիչքները դեպի Իսրայել, այդ թվում՝ գերմանական Lufthansa-ն, ամերիկյան Delta-ն և United Airlines-ը:

  • Կիսվել: