երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսլանդիայում հրաբխի ժայթումից հետո լավան հոսել է դեպի Գրինդավիկ քաղաք․ տներ են այրվել

Իսլանդիայում հրաբխի ժայթումից հետո լավան հոսել է դեպի Գրինդավիկ քաղաք․ տներ են այրվել

Իսլանդիայի ազգային RÚV հեռուստաընկերության տվյալներով՝ հունվարի 14-ին Գրինդավիկի մոտ գետնի վրա երկու ճաք է առաջացել, որոնցից մեկը քաղաքից ընդամենը 50-100 մետր հեռավորության վրա։

Այն բանից հետո, երբ մագման հասել է Գրինդավիկին, քաղաքում առնվազն երկու բնակելի շենք է հրդեհվել։

Հունվարի 14-ի առավոտյան հրաբուխը ժայթքել է Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում: Քանի որ դրան նախորդել են ավելի քան 200 հետցնցումներ, տեղական իշխանությունները նախօրոք տարհանել են մոտակա Գրինդավիկ քաղաքի բնակիչներին:

Գրինդավիկը գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 3500 մարդ։

 

  • Կիսվել: