հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսլանդիայում հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով տարհանում են Գրինդավիկ քաղաքի բնակիչներին

Իսլանդիայում հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով տարհանում են Գրինդավիկ քաղաքի բնակիչներին

Իսլանդիայի իշխանությունները տարհանում են Գրինդավիկ քաղաքի բնակիչներին՝ երկրի հարավում գտնվող Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով, հայտնում է RUV ազգային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ավելի վաղ հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի օդերևութաբանական ծառայությանը, հայտնել էր, որ Սիլինգարֆել լեռից մեկ կիլոմետր դեպի արևելք մագմայի հոսք է սկսվել՝ տարածքում «առաջացնելով ինտենսիվ սեյսմիկ ակտիվություն»։ Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ սեյսմիկ ակտիվությունը վկայում է հրաբխի ժայթքման հավանականության մասին:

Նշվում է, որ ջանքեր են գործադրվում հնարավորինս արագ տարհանման գործընթացն ավարտին հասցնելու համար։

  • Կիսվել: