Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում մասնակցել են հակակառավարական ցույցին
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում մասնակցել են Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացվող օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցին։ Հանրահավաքը ուղիղ եթերով հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։
«Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզ հետ ենք, դուք այլևս երբեք միայնակ չեք լինի։ Որպես ազգ դուք ընտրել եք դեպի Եվրոպա ուղին, իրավամբ, Վրաստանի տեղը Եվրոպայում է», – ասել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան:
Ներկաներին ելույթով դիմել են նաև Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը և Իսլանդիայի ԱԳՆ ղեկավար Թորդիս Կոլբրուն Գիլֆադոտտիրը։ Իրենց ելույթից հետո նախարարները իջել են բեմից, անցել ցուցարարների բազմության միջով ու հեռացել։