չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Իսլամական ուխտագնացության ընթացքում մահացել է Թուրքիայի 23 քաղաքացի

Իսլամական ուխտագնացության ընթացքում մահացել է Թուրքիայի 23 քաղաքացի

«Կուրբան բայրամ» զոհաբերության տոնը մուսուլմանական տոն է, որով ավարտվում է հաջը (ուխտագնացությունը)։

Մուսուլմաններն ուխտագնացություն են կատարում դեպի Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում գտնվող Քաաբի տաճար, որը համարվում է իսլամի կարևոր սրբություն։

Նշվում է, որ 2024-ին ուխտագնացության ընթացքում մահացել է Թուրքիայի 23 քաղաքացի և նրանց մահվան պատճառ են  հանդիսացել սրտանոթային և վարակիչ հիվանդությունները։

2024-ին ուխտագնացության նպատակով Մեքքա է մեկնել ավելի քան 84.000 մուսուլման։ Նրանց 53%-ը եղել են կանայք, 47%-ը՝ տղամարդիկ, իսկ հաջի մասնակիցների միջին տարիքը եղել 60-ը։

  • Կիսվել: