չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Իսլամական պետության» առաջնորդներից մեկը Դամասկոսում ձերբակալվել է

«Իսլամական պետության» առաջնորդներից մեկը Դամասկոսում ձերբակալվել է

Դամասկոսի շրջանի ներքին անվտանգության ստորաբաժանումները Գլխավոր հետախուզական ծառայության և Միջազգային կոալիցիոն ուժերի հետ կազմակերպված գործողություն են իրականացրել ալ-Մուադամիա քաղաքում գտնվող «Իսլամական պետութուն» ահաբեկչական կազմակերպության թաքստոցներից մեկում, տեղեկացնում է SANA -ն:

Նշվում է, որ գործողության հետևանքով ձերբակալվել են Դամասկոսում ԻՊ առաջնորդն ու նրա օգնականները։ Ձերբակալվածը Դամասկոսում ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Թահա ազ-Զաաբին է:

Նշվում է նաև, որ առգրավվել են պայթուցիկ սարքավորումներ և զենքեր։

Ավելի վաղ Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հաստատել էր երկրի հանձնառությունը՝ պայքարելու Իսլամական պետության դեմ և ապահովելու, որ այն չունենա անվտանգ ապաստարաններ Սիրիայի տարածքում։

Հաղորդվում է նաև, որ գերատեսչությունը կոչ էր արել ԱՄՆ-ին և միջազգային կոալիցիայի անդամ պետություններին՝ միանալ ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին։

  • Կիսվել: