երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իռլանդիան նոր ղեկավար ունի

Իռլանդիան նոր ղեկավար ունի

Իռլանդիայի խորհրդարանը Սայմոն Հարիսին նշանակել է երկրի հաջորդ վարչապետ։ Նա ընդամենը 37 տարեկան է և Իռլանդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ ղեկավարն է, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ Սայմոն Հարիսն Իռլանդիայի ղեկավարի պաշտոնում նշանակվել է վարչապետ Լեո Վարադկարի պաշտոնական հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։

Խորհրդարանում քվեարկությունից հետո նորընտիր վարչապետը մեկնել է երկրի նախագահ Մայքլ Դենիել Հիգինսի հետ հանդիպման՝ պաշտոնապես վարչապետի պաշտոնը ստանձնելու համար։

Սայմոն Հարիսի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ՝ 69։

  • Կիսվել: