կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Իրավիճակը Թել Ավիվում հանգիստ է Իրանի հնարավոր հարձակման մասին լուրերից հետո

Իրավիճակը Թել Ավիվում հանգիստ է Իրանի հնարավոր հարձակման մասին լուրերից հետո

Երկուշաբթի առավոտյան Թել Ավիվում իրավիճակը հանգիստ է այն բանից հետո, երբ ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսում էին Իրանի հարձակումն Իսրայելի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ավելի վաղ ամերիկյան Axios առցանց հրատարակությունը հայտնել էր, որ, ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների, Իրանը կարող է հարվածել Իսրայելին երկուշաբթի օրը։

Առավոտյան Թել Ավիվի վրա ոչ մի հրթիռի նախազգուշացման ազդանշան չի հնչել, ոչ էլ հակաօդային պաշտպանության ձայներ։ Իրավիճակը բավականին հանգիստ է, փողոցներում շատ մարդ կա՝ սովորական աշխատանքային օր է սկսվում։

  • Կիսվել: