հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրավիճակը Գազայում կարող է մերձեցնել Իրանին ու Թուրքիային

Իրավիճակը Գազայում կարող է մերձեցնել Իրանին ու Թուրքիային

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին մեկնել Թուրքիա, ուր նրան հյուրընկալել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Բանակցությունների օրակարգում առաջնայինը Իսրայել-«Համաս» հակամարտությունն է։ Երկու երկրներն էլ իրենց աջակցությունն են հայտնել «Համասին», գրում է Ամերիկայի Ձայնը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան իր աջակցությունն է հայտնել պաղեստինցիներին՝ «Համասի» դեմ ընթացող իսրայելական ռազմական գործողությունների ֆոնին, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Համասը» կոչել է ազատագրական շարժում:

Դիտորդների խոսքով, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հույս ունի ընդհանուր լեզու գտնել Անկարայում՝ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում:

«Ռայիսիի այցը Թուրքիա ցույց է տալիս, թե ինչպես է Իրանը ցանկանում ամրապնդել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի հարցում՝ աջակցություն ստանալով նաև Թուրքիայից»,- ասում է Անկարայում գործող Արտաքին քաղաքականության ինստիտուտի ղեկավար Հուսեյն Բաղջին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: