հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրավիճակն աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված

Իրավիճակն աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված

Գլոբալ առումով, 7 շաբաթ անընդմեջ հաղորդվող նոր դեպքերի անկումից հետո, որոշակի աճ է գրանցվել վերջին 2 շաբաթվա ընթացքում և հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ավելի քան 2.6 միլիոն նոր դեպք, սակայն մահվան դեպքերի քանակը շարունակում է նվազել, գրանցվել են ավելի քան 54.000 նոր մահվան դեպքեր, նախորդ շաբաթվա համեմատ գրանցելով 7% անկում:

2020թ.-ի հոկտեմբերից ի վեր նախորդ շաբաթվա ընթացքում գրանցել է մահվան դեպքերի ամենացածր թիվը: Հաղորդված դեպքերի քանակը աշխարհում այժմ գերազանցում է 183 միլիոնը, իսկ մահվան դեպքերը գրեթե 4 միլիոնը: Այս շաբաթ բոլոր տարածաշրջանները, բացառությամբ Ամերիկայի, հաղորդել են նոր դեպքերի աճի մասին: Եվրոպական տարածաշրջանում գրանցվել է նոր դեպքերի կտրուկ աճ (30%), մինչդեռ Աֆրիկյան տարածաշրջանում գրանցվել է մահացության կտրուկ աճ (23%):

Բոլոր տարածաշրջանները, բացառությամբ Ամերիկայի և Հարավ-Արևելյան Ասիայի որոշ երկրների, հաղորդել են վերջին շաբաթվա ընթացքում մահվան դեպքերի աճի մասին: Բացարձակ մեծություններով, նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Բրազիլիայիում (364.709 նոր դեպք՝ 30% անկում), Հնդկաստանում (312.250 նոր դեպքեր՝ 11% անկում), Կոլումբիայում (204.556 նոր դեպք՝ գրանցված դեպքերի քանակը նման են նախորդ շաբաթվա տվյլաներին), Ինդոնեզիայում (168.780 նոր դեպք՝ 35% աճ), Միացյալ Թագավորություն (161.805 նոր դեպք՝ 67% աճ), COVID-19 նոր տարբերակներից՝ Alpha տարբերակը գրանցվել է 173 երկրներում՝ 1 նոր երկիր անցյալ շաբաթվա ընթացքում, Beta՝ 122 երկրներում (3 նոր երկիր), Gamma՝ 74 երկրում (2 նոր երկիր) և Դելտան 104 երկրներում (7 նոր երկիր):

Համաձայն կանխատեսումների, մինչև 2021թ. օգոստոս ամսվա վերջ ԵՄ երկրներում նոր դեպքերի 90%-ը պայմանավորված կլինեն Դելտա տեսակով:

  • Կիսվել: