հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրավիճակի սրման ֆոնին ՆԱՏՕ-ն հավելյալ 700 զինծառայող է ուղարկել Կոսովո. Ստոլտենբերգ

Իրավիճակի սրման ֆոնին ՆԱՏՕ-ն հավելյալ 700 զինծառայող է ուղարկել Կոսովո. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի 700 զինծառայողից բաղկացած ջոկատն ուղղվել է մասամբ ճանաչված Կոսովո: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվում տարածաշրջանում իրավիճակի խաղաղ կարգավորումից, գրում է kommersant.ru-ն։

«ՆԱՏՕ-ի 700 զինծառայող արդեն տեղափոխվել է Կոսովո՝ մեր ուժերին աջակցելու համար: Այնուամենայնիվ, դա չի նշանակում խաղաղ կարգավորման մերժում, ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է ԵՄ հովանու ներքո անցկացվող բանակցություններին (Բելգրադի և Պրիշտինայի միջև)», - ասել է Ստոլտենբերգը Օսլոյում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես: 

Մայիսի 25-ին Հյուսիսային Կոսովոյում բախումներ են սկսել հյուսիսային շրջաններում մեծամասնություն կազմող էթնիկ սերբերի և տեղի ոստիկանության միջև։ Սերբերը բողոքում են Կոսովոյի հյուսիսային քաղաքներում ալբանացի քաղաքապետների պաշտոնավարման դեմ։ Երեկ՝ մայիսի 29-ին, ցուցարարները բախվել են ոստիկանության կոշտ հակազդեցությանը։ Օրվա վերջում KFOR-ի ուժերը վերահսկողության տակ են վերցրել կառավարական շենքերը։ Այդ օրը տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է ՆԱՏՕ-ի առաքելության 41 զինվոր և 52 էթնիկ սերբ, հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

 

Իրավիճակի սրման ֆոնին Վուչիչը հրամայել է զորքերը տեղափոխել Կոսովոյի սահման։ Հանրապետության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ։

 

«Կեղծ քաղաքապետների անհապաղ դուրսբերումը և, այսպես կոչված, Պրիշտինայի ոստիկանության ստորաբաժանումների դուրս բերումը պայման է Կոսովոյում և Մետոհիայում խաղաղություն պահպանելու համար»,- նշել է նախագահը։ Կոսովոյի իշխանությունները հրաժարվել են հետ կանչել ալբանացի քաղաքապետներին։

  • Կիսվել: