շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրաքյան Քուրդիստանում Էրբիլի օդանավակայանը հրթիռային հարձակման է ենթարկվել

Իրաքյան Քուրդիստանում Էրբիլի օդանավակայանը հրթիռային հարձակման է ենթարկվել

Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքի օդանավակայանը հրթիռային հարվածի է ենթարկվել, օդային տարածքն ամբողջությամբ փակվել է, հաղորդում է «Al Arabiya» հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ հարձակումից հետո թռիչքի պատրաստվող ինքնաթիռներից տարհանվել են ուղևորները, ամբողջությամբ անջատվել է նավահանգստի լուսավորությունը:
 
Հնարավոր վնասների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ օդանավակայանը հարձակման է ենթարկվել ականապատված ԱԹՍ-ով:
 
Հարձակման հետևանքով տուժածներ չկան:

  • Կիսվել: