ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Իրաքյան Քուրդիստանում ապրող հայ կարիքավոր ընտանիքներին Հայաստանի կողմից հումանիտար օգնություն է տրամադրվել

Իրաքյան Քուրդիստանում ապրող հայ կարիքավոր ընտանիքներին Հայաստանի կողմից հումանիտար օգնություն է տրամադրվել

Հոկտեմբերի 21-ից 22-ը Էրբիլում ՀՀ գլխ․ հյուպատոսությունը իրականացրեց ՀՀ կառավարության 1809-Ն որոշմամբ նախատեսված միջոցներով Իրաքյան Քուրդիստանում բնակվող հայ կարիքավոր ընտանիքներին և Շեյխանի եզդի փախստականներին հումանիտար օգնության տրամադրումը: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռ. Բաքոյանը և գլխ. հյուպատոս Ա. Մանուկյանը Էրբիլ, Դհոկ և Զախո քաղաքներում, հայկական Ավզրուկ և Հավրեզք գյուղերում, կարիքավոր հայերին հանձնեցին գլխ. հյուպատոսության կողմից պատրաստված կտրոններ, որոնց միջոցով նրանք կարող են գնել սննդամթերք և այլ անհրաժեշտ ապրանքներ: Ռ. Բաքոյանը և Ա. Մանուկյանը իրենց խոսքում նշեցին, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես կանգնած է իր հայրենակիցների կողքին և փորձում է իր հնարավորությունների սահմաններում նեցուկ լինել աշխարհասփյուռ հայ ժողովրդին:
Возможно, это изображение 5 человек и на открытом воздухе

Հոկտեմբերի 21-ին Շեյխանի եզդիական ճամբարում տեղի ունեցավ ճամբարի բոլոր (թվով 870) վրանները փոխելու աշխատանքների հանդիսավոր մեկնարկը, որին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռ. Բաքոյանը, Էրբիլում ՀՀ գլխ. հյուպատոս Ա. Մանուկյանը, եզդի իրավապաշտպան, Ավրորայի մրցանակակիր Միրզա Դինային, ինչպես նաև Բարզանի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:
Возможно, это изображение 11 человек, люди сидят, люди играют на музыкальных инструментах, люди стоят и в помещении

Միջոցառման շրջանակներում Ռ. Բաքոյանը և Ա. Մանուկյանը ճամբարում բնակվող որբ երեխաներին տրամադրեցին սննդամթերք գնելու կտրոններ, իսկ փախստական այրիներին, Իսլամական պետության գերությունից փրկվածներին և հաշմանդամություն ունեցող անձանց բաժանվեց ձմեռային ծածկոցներ։

Возможно, это изображение 10 человек, люди стоят и в помещении

Նույն օրը Շեյխանից ոչ հեռու գտնվող Էսյանի եզդի փախստականների ճամբարում դպրոցի երեխաներին փոխանցվեց գրենական պիտույքներով լի պայուսակներ՝ Բարզանի բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Возможно, это изображение 10 человек, ребенок, люди стоят, люди сидят и в помещении

 

  • Կիսվել: