կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրաքում 9 թուրք զինվոր է սպանվել

Իրաքում 9 թուրք զինվոր է սպանվել

Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմաբազայի վրա Կուդիստանի աշխատավորական կուսակցության անդամների հարձակման հետևանքով` սպանվել է ինը թուրք զինվոր, ևս չորսը վիրավորվել է, հայտնում է Hurriet-ը։

Նախարարությունից հայտնել են, որ զինվորները սպանվել են քրդերի հետ բախման ժամանակ՝ փորձելով ներթափանցել Հյուսիսային Իրաքի Մեթին շրջանի բազա։

Առնվազն 12 քուրդ զոհվել է մարտի ժամանակ, ասվում է զեկույցում։

Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռները շաբաթ վաղ առավոտյան ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում PKK-ի դիրքերի ուղղությամբ և ոչնչացրել քրդերի 29 օբյեկտ։

Օդային գործողություններ են իրականացվել Իրաքի և Սիրիայի հյուսիսում գտնվող Մեթինա, Հաքուրք, Գարա և Քանդիլ շրջաններում քրդական թիրախների դեմ։

  • Կիսվել: