կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ԱՄՆ ռազմակայանների դեմ 27 գործողություն իրականացնելու մասին

«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ԱՄՆ ռազմակայանների դեմ 27 գործողություն իրականացնելու մասին

Շիաների զինված կազմավորումները, որոնք մտնում են «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորման կազմի մեջ, մարտի 3-ին 27 գործողություն են իրականացրել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների դեմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է շարժման տարածած հայտարարության մեջ:
«Մարտի 3-ի առավոտից «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն իրականացրել են 27 գործողություն՝ օգտագործելով  տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ Իրաքում և տարածաշրջանում թշնամու ռազմակայանների դեմ», - ասվում է Telegram-ում հրապարակված հայտարարության տեքստում:

Փետրվարի 28-ին շարժումը հայտարարել է, որ վերսկսում է իր գործողությունները Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի դեմ ՝  Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1243753

  • Կիսվել: