Իրանը վերահսկողություն է սահմանել Բաքվի երկնքի վրա՝ «հակազդելու թշնամական գործողություններին». Iswnews
Իրանը Գիլան նահանգի բարձրադիր հատվածներում 800 կմ հեռահարությամբ հորիզոնային «Նազիր» ռադար է տեղադրել՝ երկրի հյուսիսային օդային տարածքը վերահսկելու համար, գրում է Islamic World News-ը։
Աղբյուրը, մասնավորապես, նշում է. «800 կմ գործողության հեռահարությամբ այս ռադարը կարող է թիրախներ հայտնաբերել 30 կմ-ից ավելի բարձրության վրա։ Այն կարող է նույնականացնել տարբեր թիրախներ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը և թևավոր հրթիռները:
Այս ռադարի ի հայտ գալով Ադրբեջանի, Հայաստանի, Արևելյան Թուրքիայի մեծ մասը, Վրաստանի մեծ մասը, արևմտյան Թուրքմենստանը, հարավ-արևմտյան Ղազախստանի մի մասը և Կասպից ծովը կհայտնվեն Իրանի հակաօդային պաշտպանության հսկողության տակ:
2024 թվականի հոկտեմբերի 26-ին Իրանի վրա Իսրայելի օդային հարվածների ժամանակ Կասպից ծովի օդային տարածքն օգտագործվել է, հավանաբար Բաքվի կառավարության աջակցությամբ, Շահրուդի օբյեկտները թիրախավորելու համար:
Այժմ, երբ «Նազիր» ռադիոտեղորոշիչը գործում է Գիլան նահանգում, Բաքվի և Կասպից ծովի երկինքը մշտապես վերահսկվելու է Իրանի պաշտպանական ցանցի կողմից՝ պատրաստ դիմակայելու ցանկացած թշնամական գործողության»: