հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրանը Վանում հյուպատոսություն կբացի

Իրանը Վանում հյուպատոսություն կբացի

Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացել Վանում. հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը Վանում շուտով տեղի կունենա և կավելացնի ևս մեկ ներկայացուցչություն Թուրքիայում մեր դիվանագիտական ​​առաքելություններին», – ասել է նա իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

  • Կիսվել: