երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Իրանը ուղեծիր է ուղարկել «Soraya» արբանյակը

Իրանը ուղեծիր է ուղարկել «Soraya» արբանյակը

Իրանական Qaem 100 հրթիռ-կրիչը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Սորայա» արբանյակը, հայտնել է HispanTV հեռուստաալիքը։

«Իրանը հաջողությամբ տիեզերք է արձակել «Սորայա» արբանյակը՝ Qaem 100 հրթիռ-կրիչի միջոցով»,- հայտնել է հեռուստաալիքը՝ հավելելով, որ Qaem 100-ը նախագծվել և մշակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի կողմից:

  • Կիսվել: