երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը տարածաշրջանում առաջնահերթություն է տալիս առողջապահական զբոսաշրջությանը. ԻԻՀ նախագահ

Իրանը տարածաշրջանում առաջնահերթություն է տալիս առողջապահական զբոսաշրջությանը. ԻԻՀ նախագահ

ԻԻՀ նախագահը Ղադիր հիվանդանոցի բացման արարողության ժամանակ ընդգծել է. «Իրանը տարածաշրջանում առաջնահերթություն է տալիս առողջապահական զբոսաշրջությանը», գրում է parstoday.ir-ը:

Այսօր (ուրբաթ), Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին Ղադիր հիվանդանոցի բացման արարողության ժամանակ, ասել է. «Այսօր առողջապահական զբոսաշրջությունն այնպիսին է, որ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի երկրները նախընտրում են բուժման նպատակով մեկնել Իրան, քան եվրոպական հիվանդանոցներ: Որովհետև դա իրենց համար ավելի ձեռնտու է փորձաքննության և ծախսերի առումով, և նրանց մոտ այս համոզմունքն ձևավորվել է»։

Թեհրանի ժամանակակից և լավ սարքավորված Ղադիր հիվանդանոցը՝ 62,000 քառակուսի մետր ենթակառուցվածքով հինգ բլոկում և 13 հարկում, 821 մահճակալի տարողությամբ, միջազգային չափանիշներին և բժշկական չափանիշներին համապատասխան հիվանդանոց է, և համարվում որպես Արևմտյան Ասիայի նշանավոր հիվանդանոցներից մեկը, և այն կարևոր նախագիծ է ամբողջ իսլամական Իրանի հիվանդների բուժման գործընթացը հեշտացնելու համար:

 

  • Կիսվել: