հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանը տարածաշրջանի կայունության և անվտանգության խարիսխն է, ոչ թե «թավշյա» կամ «գունավոր» հեղաշրջումների երկիր. Ամիր Աբդոլահիան

Իրանը տարածաշրջանի կայունության և անվտանգության խարիսխն է, ոչ թե «թավշյա» կամ «գունավոր» հեղաշրջումների երկիր. Ամիր Աբդոլահիան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն «թավշյա» կամ «գունավոր» հեղաշրջումների երկիր չէ, այլև այն կայունության և անվտանգության խարիսխն է տարածաշրջանում: Այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ԵՄ դիվամագիտական ծառայության ղեկավարին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:

Անդրադառնալովբ վերջին շաբաթներին Իրանում չհանդարտվող բողոքի ակցիաներին, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, Ամի-Աբդոլահիանը հայտարարել է, որ խաղաղ պահանջները քաոսից, սպանությունից, հրկիզումից և ահաբեկչական գործողություններից առանձին խնդիր են։

«Եվրոպայում անկարգություններին ամենադաժան դիմակայությունը կարող է լինել լավ և ընդունելի արարք, սակայն նույն արարքը Իրանում իրավական դաշտում կարելի է համարել բռնաճնշում»,- նշել է նա։

«Ի՞նչ է արել Արևմուտքը Կանադայում և ԱՄՆ-ում կանանց և երեխաների դիտավորյալ սպանությունների հարյուրավոր դեպքերի կապակցությամբ, հատկապես ոստիկանության կողմից: Իրանը ոչ միայն թավշյա կամ գունավոր հեղաշրջումների երկիր չէ, այլև տարածաշրջանի կայունության և անվտանգության խարիսխը», - Բորելին ասել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։

Դրան ի պատասխան Բորելն ասել է. «Մենք մտադիր չենք միջամտել Իրանի ներքին գործերին»:

  • Կիսվել: