երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանը տարածաշրջանային սպառնալիք է` պետք է միասին գործենք Իրանի դեմ. Իսրայելի ԱԳ նախարարը՝ Բայրամովին

Իրանը տարածաշրջանային սպառնալիք է` պետք է միասին գործենք Իրանի դեմ. Իսրայելի ԱԳ նախարարը՝ Բայրամովին

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը իր արդբեջանցի գործընկեր Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու Իրանի խնդրին: Նա հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանային սպառնալիք է, և այդ դիրքորոշումն ունի նաև Ադրբեջանը:

«Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին, անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում: Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ, որպեսզի թույլ չտանք միջուկային կարողությունների ընդլայնում»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։

Արտգործնախարար Քոհենը նաև ողջունել է Բաքվի որոշումն Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու վերաբերյալ:

«Վստահ եմ, որ դեսպանատուն բացելու որոշումը կօգնի խորացնելու հարաբերությունները երկու երկրի կառավարությունների և ժողովուրդների միջև»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։

Ըստ Էլի Քոհենի՝ Ադրբեջանում ապրում է հրեական մեծ համայնք՝ ամենամեծը մահմեդական աշխարհում, որն ակտիվորեն մասնակցում է երկրի կյանքին: «Մենք հաջողությամբ համագործակցում ենք Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան»։

  • Կիսվել: